ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

«Բեմադրությունն արված է գրագետ և սիրով»

«Բեմադրությունն արված է գրագետ և սիրով»
28.04.2014 | 11:52

Երևանի պետական երաժշտական կամերային թատրոնում տեղի ունեցավ Արթուր ՍԱՐԳՍՅԱՆԻ «Արտուրո ՈՒի կարիերան, որը պետք է կանխվեր» (ըստ` Բերթոլդ Բրեխտի) ներկայացման պրեմիերան: Գանգստերական կերպարների միջոցով ներկայացվում է Հիտլերն` իր համախոհներով, ֆաշիստական հանցավոր ռեժիմը: Գլխավոր դերում` Արսեն Սարգսյանն է:

«Բեմադրությունն արված է գրագետ, սիրով, բոլոր անցուդարձերը պատճառաբանված են, ունեն իրենց որոշակի խնդիրը, և այդ որոշակի խնդիրները կարդացվում են: Սակայն պատանեկան ձայներ են , դերասանները երիտասարդ են: Մի պահ ենթադրենք, որ փորձված դերասաններ են խաղում»,- մեզ հետ զրույցում ասաց անվանի մանկավարժ, բեմադրիչ, Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի պրոֆեսոր Ռաֆայել ՋՐԲԱՇՅԱՆԸ՝ նշելով, որ ներակայացման հոգին, մթնոլորտը հաջողված էր. «Ոչ ոք մթնոլորտից դուրս չեկավ, նրանք ապրեցին այդ մթնոլորտը, գործեցին ու սպանվեցին այդ մթնոլորտում»: Անվանի բեմադրիչի համոզմամբ` իր ուսանողը` Արթուր Սարգսյանը լավ ռեժիսոր է դառնալու: Նաև լավ դերասան է, ինչը երևում է նաև կերպարների մեկնաբանությունից:
Ինչ վերաբերում է բարձրացվող թեմայի արդիականությանը, Ռ. Ջրբաշյանի բնորոշմամբ` հեռավոր հիշողություն կա, ոչ անմիջական: Ըստ նրա` մեր օրերի հետ նմանության մասին խոսք չի կարող լինել, որովհետև այնտեղ ամեն քայլափոխին սպանում էին:
Հավելենք, որ «Արտուրո ՈՒի կարիերան, որը պետք է կանխվեր» գանգստերական դրաման ներկայացված է «Թատրոն X» փառատոնին:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 1526

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ